Ստեփանակերտը հակադարձում է ԼՂ պաշտպանության նախկին նախարարին

Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում պնդել է, թե հայկական կողմը պատրաստ է տարածքներ հանձնել և այժմ «հույսը դրել է Ալիևի մերժման վրա»:
Ղարաբաղում անհնար են համարում, թե Մոսկվայում հայկական կողմը կարող էր համաձայնել՝ տարածքներ հանձնել Ադրբեջանին: Անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը 7or.am-ին տված հարցազրույցում ընդգծել էր, թե «վերջերս Մոսկվայում հայկական կողմը հաստատել է, որ պատրաստ է տարածք տալուն»: Ավելին՝ Սամվել Բաբայանի բնորոշմամբ, Հայաստանն այլևս չի կարողանում դիմադրել դրսի ճնշումներին, «լինի միջնորդներից, թե Ադրբեջանից»: «Չենք կարողանում դիմադրել և դառնում ենք «այո» ասող օբյեկտ»- պատկերավորել էր նա: Օգոստոսի 10-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «Շատ կարևոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մենք դրան պատրաստ ենք»: Թե ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը, Սարգսյանը չէր մանրամասնել: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, հակադարձելով Սամվել Բաբայանի հայտարարություններին, ընդգծում է՝ հայկական կողմը չէր կարող Մոսկվայում համաձայնել տարածքերի հանձնմանը: «Իհարկե հնարավոր չեմ համարում, ի՞նչ տվյալներ ունի ինքը, այսինքն՝ եթե այդ բանակցությունները գնում են փակ ռեժիմում, ո՞վ է իմանում, թե ինչ են խոսել: Եկեք տրամաբանորեն մոտենանք՝ Երևանը քանի՞ անգամ է ասել, որ պաշտոնական Երևանի համար ընդունելի է ցանկացած տարբերակ, որն ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար: 1000 անգամ ասել են էդպիսի բան, բոլոր նախագահների ժամանակ: Հիմա՝ եթե պաշտոնական Ստեփանակերտը չի մասնակցում բանակցային գործընթացին, ո՞նց կարող է պաշտոնական Երևանը նման բան ասել․․․ նույնիսկ միջնորդ երկրները, որոնք ասում են՝ իրենք միջնորդ են, ոչ թե դատավոր, չեն կարող որևէ մեկին ստիպել: Նույն Պուտինը մինչև այդ հանդիպումը բացեիբաց ասել է՝ մենք որևէ տարբերակ չենք պարտադրելու որևէ մեկին: Իսկ մենք նորից շահարկում ենք՝ լավ, չհասկացա՝ այստեղ ուրիշ թեմա չկա՞: Եթե մենք խոսում ենք, որ պետք է պահպանենք մեր սահմանները, ավելի լավ չի՞, որ հորդորենք՝ մարդիկ գան Արցախ: Արցախը ոչ թե միայն ֆլեշմոբի, նկարահանվելու համար պիտի լինի, եկեք բնակվեք, ապրեք, պահեք այս հողը: Բայց չի կարելի անընդհատ խոսել ինչ-որ բանի մասին, որը պարզապես գոյություն չունի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը: Մինչդեռ, իր հարցազրույցում, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը տարածքներ հանձնելու՝ հայկական կողմի պատրաստակամությունից բացի, խոսել է նաև այլ զիջումների մասին․ նա ասել է՝ 2008-ից հետո հայկական կողմը Ղարաբաղի հարցում 3 կետով շատ լուրջ զիջումների է գնացել: «1. Լաչինի շրջանը դարձել է Լաչինի միջանցք կամ կածան, 2. համաձայնել են ադրբեջանցի տեղահանվածների Շուշի և Լաչին վերադարձին, 3. ԼՂՀ կարգավիճակը վերջնական հանրաքվեով կամ պլեբեսցիտով որոշելու հարցը թողնված է անորոշ ապագային, ու դրա փոխարեն ուզում են միջանկյալ կարգավիճակի հարց լուծել։ Սրանք շատ լուրջ զիջումներ են և գործնականում կիրառվելու դեպքում շատ վատ հետևանքների կարող են հանգեցնել»- ասել է Սամվել Բաբայանը, ընդգծելով՝ եթե հայկական կողմում «իրար հերթ չտալով» զիջումների մասին են խոսում, Ադրբեջանն անգամ փոզիջման գնալու ցանակություն չունի: Արձագանքելով դիտարկմանը, թե փոխզիջում ասելիս, ենթադրվում է, որ հայկական կողմը վերադարձնում է ազատագրված տարածքները, միջազգային հանրությունն էլ երաշխավորում է Ղարաբաղի անվտանգությունը՝ կարգավիճակի հարցը թողնելով անորոշ, Սամվել Բաբայանն ասել է՝ «Տարածքների թեման արհեստականորեն է առաջին պլան մղվել, դրանք բանակցողներն իրենց մտքում վաղուց են հանձնել: Տարածքները հայտարարվեց, որ պատրաստ են տալ, բայց վերցնողը չի վերցնում»: «Կարգավորման ներկայումս շրջանառվող ծրագիրը ենթադրում է նաև ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշիի ու Լաչինի շրջան։ Այսինքն՝ մենք վերադառնում ենք 88-ին»,- նշված հարցազրույցում նաև այսպիսի մտահոգություն է հայտնել Սամվել Բաբայանը՝ հավելելով, թե այժմ հայկական կողմի համար անցանկալի լուծումը վիժեցնելու միակ երաշխավորը Ալիևն է դարձել: «Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահը ոչ թե 7, այլ 12 շրջանն է ուզում և միանգամից։ Բացի այդ՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների՝ կլինի դա ռուս կամ մեկ այլ ազգի, տեղակայմանը (հայկական կողմն այս հարցում էլ է «այո»–ի կողմնակից)։ Մեր իշխանությունների հույսը հենց Ալիևի «ոչ»–ի վրա է։ Երևանն իր «այո»-ն վաղուց է ասել տարածքների մասով»,- ասել է ԼՂ պաշտպանության նախկին նախարարը։ Հարցին՝ եթե Ալիևը փոխի մարտավարությունը, ի՞նչ տեղի կունենա ՝ Բաբայանը պատասխանել է՝ «Այդ դեպքում կունենանք կատաստրոֆա, քանի որ Ղարաբաղում մարդ չի մնա, սպառնալիքներ կառաջանան Սյունիքի համար, և մենք կունենանք ․․․ բացասական իմաստով զարգացումներ»: Միչդեռ, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պնդում է՝ անհնար է 1988-ի կամ 1991-ի սահմաններին վերադառնալն ու այդպիսով կարգավիճակի հարցը լուծելը: Դավիթ Բաբայանը բերում Քելբաջարի օրինակը, ցույց տալու համար, թե ինչպիսի վտանգներով է հղի միայն մեկ շրջանի հանձնումը՝ «Ասենք, Քարվաճառը․․․ որտեղից սկիզբ են առնում մեր ջրային պաշարները՝ Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն երկու գետ՝ Արփան ու Որոտանը, որոնք սնում են Սևանա լիճը: Փաստորեն՝ ցամաքելու վտանգից փրկում են Սևանա լիճը: Բա որ մի բան գցեն այնտե՞ղ: Արել են չէ՞, ադրբեջանցիները, թունավորում էին մեր ջրային պաշարները, նաև պատերազմի ժամանակ»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am