Սերգեյ Կյուրեղյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Վերաքննիչ դատարանում քիչ առաջ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանի գործով դատական նիստը: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն նիստը չկայացավ, քանի որ դատախազը ներկա չէր: Մուշեղ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջնորդություն է ներկայացվել, որպեսզի նիստին մասնակցի հենց Սերգեյ Կյուրեղյանը:
