Ընդհարվել են հայազգի պատգամավորները`վարչապետի ներկայությամբ
Աղմկահարույց միջադեպ և ընդհարում է տեղի ունեցել Ախալքալաքում՝ Ախալքալաքիի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորների մասնակցությամբ, ովքեր «Վրացական երազանք» և «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների ներկայացուցիչներն են: Rustavi2-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ներկայությամբ: Անկախ պատգամավոր Սամվել Պետրոսյանի և Հենզել Մկոյանի միջև բանավեճ է տեղի ունեցել, որը տևել է հինգ րոպե: Տեսանյութը վրացերենով՝ այստեղ:
