ՀՀԿ-ն առաջադրեց. ազդեցիկ աներոջ միջոցով
Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին թեկնածու է առաջադրվել Դավիթ Համբարձումյանը, որը հայտնի թույների Մհերի՝ Մհեր Համբարձումյանի որդին է եւ ՀԷՑ ՓԲԸ ՆՎՎ փոխտնօրեն: Նրան առաջադրել է ՀՀԿ-ն: Նա Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Այսպիսով՝ ՀՀԿ-ն հրաժարվեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանից, նրա փոխարեն քաղաքի ղեկավարումը հանձնելով երիտասարդ Դավիթ Համբարձումյանին: Ըստ մամուլի հրապարակումների ազդեցիկ աներոջ միջոցով էլ կարողացել է սողոսկել մեծ քաղաքականություն։
