Արայիկ Խանդոյանին դատարան չէին բերել
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի` Միայնակ Գայլի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննությունը: Դատարանը չէր կարողացել ապահովել Խանդոյանի ներկայությունը, և նրա պաշտպանը նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 24-ին:
