Վեդիում պայքարում են քաղաքապետն ու փոխքաղաքապետը. ով է հովանավորում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի հաղորդմամբ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին միմյանց հետ կմրցեն գործող քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, որին առաջադրել է իշխող «Հանրապետական» կուսակցությունը և անկուսակցական Ալբերտ Սարոյանը, որը Վեդիի փոխքաղաքապետն է: Հարկ է նշել, որ քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի հովանավորը Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ Վարուժան Բարսեղյանը Վեդի քաղաքը ղեկավարում է 1999 թվականից, և հանրությանը, մամուլին նա հայտնի է որպես կրիմինալ և մշտապես հայտնվում է տարբեր սկանդալների կենտրոնում։
