Ինչ որոշեց Վերաքննիչ դատարանը` Ներսես Պողոսյանի հարցով
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին, քննվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դատարանի առջեւ հավաքվել էին Ներսես Պողոսյանի ընտանիքի անդամները։ Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանը մերժել է խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:
