Մանրամասներ՝ Վրաստանում Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձից
Այսօր Վրաստանում կանխվել է Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարի պայթեցումը: «Գրուզիա օնլայն»-ի տեղեկություններով՝ 7 մարդ է ձերբակալվել: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեջ: Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ձերբակալվածները պլանավորում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանն ու Հայաստանը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան, ով ձերբակալվել է լիազորություննների չարաշահման փաստով, ձերբակալվել է քաղաքացի Իրակլի Բ.-ն և Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն և Նուրի Չ.-ն:
