Ղարաբաղի հարցրում համաձայնության դժվար թե հաջողվի հասնել. Արա Պապյան
Պետք չէ որեւէ էական առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացում: Այս մասին օգոստոսի 22-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Նրա խոսքով, այն որ հիմա Ֆրանսիան, իսկ հետո ԱՄՆ-ն կարող են Ղարաբաղի հարցով հանդիպումներ կազմակերպել, պայմանավորված է Ռուսաստանի հետ նրանց մրցակցությամբ: «Հնարավոր է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ֆրանսիայի նախաձեռնությամբ, բայց որեւէ համաձայնության դժվար թե հաջողվի հասնել՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով»,- շեշտել է Արա Պապյանը:
