Ահազանգ. Դատապարտյալների հիվանդանոցում բժշկական հերթապահությունը դադարեցվել է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ Պավել Մանուկյանը դեռ մի շարքի վիրահատությունների կարիք ունի և առաջիկա մեկ տարում քայլելու հետ խնդիրներ կունենա: Փաստաբանը նաև ահազանգեց, որ այն հերթապահությունը , որն իրականացվում էր Պավել Մանուկյանի և մյուսների նկատմամբ, այլևս չի գործում: «Դատապարտյալների հիվանդանոցում» «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների կողմից բժշկական հերթապահությունը դադարեցվել է, չնայած հանգամանքին, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներն ունեն այդ բուժօգնության անհրաժեշտությունը:
