Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է ՈւՏՅՈՍ տիպի գնդացրից
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ։ Ինչպես տեղեկացրել են Արցախի պաշտպանության նախարարությունից, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
