Բուռն քաղաքական սեր` «հուսալի ընկերների» միջև

Այսօր օրերին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հրապարակայնորեն փոխանակվող պաշտոնական հայտարարություններն այլ կերպ, քան բուռն քաղաքական սեր` դժվար է անվանելը... ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը մտահոգ է Թուրքիայի հարավ-արևելքում տիրող իրավիճակով, որտեղ օգոստոսի 17-18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների վրա իրականացվել են մի շարք զինված հարձակումներ, այդ թվում նաև՝ պայթուցիկ սարքերի օգտագործմամբ: Այնուհետև Զախարովան նշել է, որ Մոսկվան Սիրիայի հարցով Թուրքիայի հետ աշխատելը գնահատում է որպես կառուցողական ու դրական. «Մենք ասել ենք, որ տարաձայնություններ ունեինք Սիրիայի հարցի շուրջ: Ներկայումս կողմերը սկսել են կոնկրետ, մանրակրկիտ աշխատանքներ Սիրիայի շուրջ: Մենք այդ աշխատանքը գնահատում ենք որպես կառուցողական ու դրական: Տարաձայնությունները չեն կարող հաղթահարվել մեկ օրում: Դրանք էական տարաձայնություններ են, դրանց շուրջ տարվում է աշխատանք, և մենք դա որակում ենք որպես կառուցողական և խոստումնալից»: Պաշտոնական Անկարայից էլ Ռուսաստանի ուղղությամբ են ձոներ հնչում: Sputnik Turkey լրատվական գործակալության հարցազրույց է տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով հայտարարել է, որ Ռուսաստանին ահաբեկելու կամ նվաստացնելու Արևմուտքի փորձերը խելամիտ և իրատեսական չեն: Չավուշօղլուն ընդգծել է, որ Արևմուտքը դրանով ոչնչի չի հասնի: Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները դժգոհ են, որ այնպիսի առաջնորդները, ինչպիսիք են Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը, չեն գնում նրանց մատնանշած ուղով: «Բախվելով Էրդողանի ու Պուտինի անաչառությանն ու հաստատակամությանը՝ նրանք մեծ մտավախություն և վտանգ են զգում: Նրանք պետք է հասկանան, որ քանի դեռ իրենք չեն փոխել իրենց պահվածքը, մշտապես զգալու են այդ վտանգը: Մեր առաջնորդները շարունակելու են նրանց մոտ հարուցել վախ և մտավախություն: Արևմուտքը պետք է վերջապես գիտակցի սա»,- հայտարարել է Չավուշօղլուն: Սա դեռ ամենը չէ: Պաշտոնական Անկարան շեշտում է, թե Ուկրաինայի ճգնաժամը հիմնականում տեղի է ունեցել Արևմուտքի ապակառուցողական դիրքորոշման պատճառով... Չավուշօղլուն նշել է, որ Անկարան կողմ է ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի միջև երկխոսության հաստատմանն ու զարգացմանը: «Վերջին շրջանում Ղրիմը լարվածության պատճառ է դարձել ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերություններում՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ: Սակայն ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում տիրել է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության ըմբռնման մթնոլորտ: Անհրաժեշտ է ամեն կերպ ամրապնդել ու զարգացնել այդ ըմբռնումը և առկա բոլոր խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,- հայտարարել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Ուկրաինայի ճգնաժամը հիմնականում տեղի է ունեցել Արևմուտքի ապակառուցողական դիրքորոշման պատճառով. «Տեսե՛ք, թե ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Նրանք մշտապես սպառնացել են նրան և հարկադրել են ընտրություն կատարել իրենց և Ռուսաստանի միջև: Ասել են, որ դու պետք է լինես կա՛մ մեզ հետ, կա՛մ Ռուսաստանի: Դա անպետք մոտեցում է: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, տարածաշրջանի գլխավոր խնդրի արտացոլումն է: Ես ուկրաինական ճգնաժամից դեռ 1.5-2 տարի առաջ էի ասում, որ եթե այսպես շարունակվի նաև հետագայում, ապա Ուկրաինայում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ: Դժբախտաբար, հենց այդպես էլ եղավ: Արևմուտքը պետք է հրաժարվի այդ քաղաքականությունից, քանի որ դա փակուղային է»: Ապա`Թուրքիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան չէր կարող գտնել Անկարայից ավելի հուսալի ընկերոջ: Նա հավելել է, որ ներկա դրությամբ կողմերը բաց քննարկում են առկա տարաձայնություններն ու խնդիրները. «Թուրքիայի համար Ռուսաստանը ընկեր է տարածաշրջանում, և Ռուսաստանը նույնպես չէր կարող իր համար գտնել ավելի հուսալի ընկեր, քան Թուրքիան է: Երկու երկրները պատրաստ են միմյանց հետ բաց և ոչ կանխակալ ձևով քննարկել տարաձայնությունները, սակայն գլխավոր նպատակը պետք է լինի մեր երկկողմ համագործակցությունն էլ ավելի բարձր մակարդակ դուրս բերելը, քան նախկինում էր: Մենք մշտապես Ռուսաստանին համարել և համարում ենք ոչ միայն մեր հարևան, այլև՝ կարևոր գործընկեր: Այդ պատճառով էլ մենք շարունակեցինք քայլեր կատարել Ռուսաստանին ընդառաջ: Մենք որևէ պատժամիջոց չսահմանեցինք Ռուսաստանի դեմ, հավատարիմ մնացինք տվյալ խոստմանը: Այդպիսով, մենք դարձանք ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը չաջակցեց այդ պատժամիջոցներին: Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը հնարավորություն ունեցան համոզվելու դրանում»: Ընդ որում, Թուրքիայի ԱԳ նախարարը չի մոռանում Ռուսաստանին որպես հուսալի ընկեր ներկայացնելով` ֆիքսել նաև, որ` Եվրոպայում նկատվում է իսլամատյացության ու թրքատյացության աճ: «Դժբախտաբար Եվրոպայում նկատվում է այլատյացության տրամադրությունների, իսլամատյացության, թրքատյացության աճ: Աճում է ատելությունը նրանց հանդեպ, որոնք առանձնանում են ընդհանուր զանգվածից: Այլատյացության տրամադրությունների ու բացասական այլ բազմաթիվ գործոնների պատճառով Եվրոպայում պոպուլիզմը հասել է ամենաբարձր մակարդակի: Մենք այդ գործընթացը նկատում ենք անգամ այն կուսակցությունների քաղաքականությունում, որոնք պարտվում են արմատական կուսակցություններին: Նրանք սկսել են ցուցաբերել արմատական, ազգայնական շարժումների հետ մերձենալու միտում նրանց աջակցությունը ստանալու և ձայները վերադարձնելու համար, որոնցից զրկվել են նրանք», դժգոհել է Թուրքիայի արտգործնախարարը: Ահա, այսպիսի ջերմացման տեմպերով Ռուսաստանն ու Թուրքիան միավորվում են ընդդեմ արևմուտքի` արդեն հիմնական քննադատական սլաքներն էլ նույն ուղղությամբ տանում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am