Հայաստանի ուժգին ապտակը

Ղարաբաղյան բանակցություններում այսօր խոսել փոխզիջումների մասին պարտվողականություն է, և Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել կարգավորումից, որովհետև այդ հարցերը Լեռնային Ղարաբաղի իրավասության ներքո են՝ լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա ընդգծել է, որ ներկայումս բանակցություններում տեղաշարժ չի երևում: «Ես կարծում եմ, որ փոխզիջումների, նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, որովհետև առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Երբ որ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելը կարծում եմ, կոռեկտ չէ, առնվազն կոռեկտ չէ», - ասաց Քոչարյանը՝ հավելելով. - «Այլ բան է, որ բանակցային գործընթացի մասին խոսելիս հայկական կողմերն ասում են, որ հա, փոխզիջումների պատրաստ ենք, ընդհանուր: Բայց քանի որևէ հայտարարություն չկա Ադրբեջանի կողմից, ավելին՝ քանի դեռ այնտեղից ավելի են կոշտանում դիրքերը, ապա հայկական կողմերին խոսել ինչ-որ զիջումների մասին, ինձ թվում է, անիմաստ է»։ Բանակցային գործընթացն, ըստ փոխարտգործնախարարի, իր մեջ ենթադրում է առաջ շարժվելու համար պատրաստակամություն գնալ փոխզիջումների։ «Քանի կողմերից մեկը երբևիցե չի հայտարարել՝ ինչ զիջումների է պատրաստ, ապա կոնկրետացնել, խոսել հայկական կողմի զիջումների մասին, դա ուղղակի տակտիկական, ստրատեգիական կոպիտ սխալ է», - ասաց Քոչարյանը։ Փոխարտգործնախարարի խոսքով, հայկական կողմի նպատակը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պետք է երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և հանրապետության անվտանգությունը։ «Իսկ ինչ վերաբերվում է արդեն դետալներին՝ ինչպես դրան հասնել, դա այլ խնդիր է, որը պայմանավորված է նաև այն կողմի դիրքորոշմամբ, որը բանակցությունների մեջ է, այսինքն՝ մեր հակառակորդի դիրքորոշմամբ, իսկ նրա դիրքորոշումը շատ կոշտ է, և այդ պարագայում, խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է», - ասաց փոխարտգործնախարարը։ Շ. Քոչարյանը նշել է, որ Հայաստանն իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության մասին․«Ինձ համար կամ Հայաստանի որևէ պաշտոնյայի համար չկա փոխզիջում կամ զիջում հասկացություն, որովհետև այն հարցերը, որոնք վերաբերում են կարգավորմանը, հիմնականում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունների մեջ են։ Այսինքն, Հայաստանի որևէ պաշտոնյա նույնիսկ իրավունք չունի դրա մասին խոսել։ Այլ բան, որ այսօր ստեղծված իրավիճակում քանի դեռ ԼՂՀ-ն լիարժեք չի մասնակցում բանակցային գործընթացին, չընդհատելու համար այդ գործընթացը՝ Հայաստանը մասնակցում է, բայց Հայաստանը իրավասու չէ խոսել Լեռնային Ղարաբաղի փոխարեն թե՛ նրա կարգավիճակի մասին, թե՛ նրա տարածքային ամբողջականության մասին»։ Ըստ Քոչարյանի՝ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այլ խոսվել է հրադադարի ռեժիմի ամրապնդումից: Այսպիսով, պաշտոնական Երևանը, կարելի է ասել, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, առաջին անգամ հստակ հայտարարում է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի խոսել կարգավորումից, որովհետև այդ հարցերը Լեռնային Ղարաբաղի իրավասության ներքո: Այսինքն` Ղարաբաղի վերաբերյալ ոլոր կարևոր որոշումները` փոխզիջումներից, ավարտած Ղարաբաղի կարգավիճակով, պետք է որոշի Ղարաբաղը: Ուշագրավ է, որ Շ.Քոչարյանը փաստում է, որ փոխզիջումների, նմանատիպ հարցերի շուրջ խոսելը պարտվողականություն է, քանի որ մինչ այժմ, Բաքվից չեն լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Հատկանշական է նաև, որ Հայաստանն արձանագրում է, որ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այլ կերպ ասած` պաշտոնական Երևանը, վերջապես, վերջակետ դրեց «տարածքային զիջումների», «Հայաստանի նկատմամբ ճնշումների» խոսակցությունների վերաբերյալ, հստակ հասկացնելով, որ քանի դեռ Ադրբեջանը չի խոսում զիջման մասին` Հայաստանից որևէ մեկը ոչինչ չպահանջի: Իսկ եթե պահանջեն` որոշողը Ղարաբաղն է: Ի դեպ, Շ.Քոչարյանը մեկ այլ կտրուկ հայտարարություն էլ է արել, որն անուղղակիորեն վերաբերում է նաև ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի` առանձին խաղալու ձգտումներին և բանակցային գործընթացում կառավարման ղեկը` իր կողմում պահելուն: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է: Այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող փորձերը միայն խափանում և հարված են հասցնում հիմնահարցի խաղաղ, բանակցային գործընթացին, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում ԼՂ-ի մասին հարցի ներառմանը: «Եվ դա ոչ միայն Հայաստանի կարծիքն է, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումը, որը տարբեր մակարդակներով բազմիցս արտահայտվել է նրանց կողմից»,-ասել է ԱԳ փոխնախարարը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը գերադասում է ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, այլ` Ռուսաստանի ու Թուրքիայի եռակողմ ձևաչափում «լուծել» Ղարաբաղի խնդիրը, ապա պաշտոնական Երևանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շեշտումը կարելի է ինչ-որ առումով դիվանագիտական ապտակ համարել նաև Ռուսաստանի անթաքույց ձգտումներին ի պատասխան: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am