Նոր ճշգրտումներ Հայաստանի ու Ադրբեջանի հարցով

Մոսկվան ու Բաքուն այս օրերին խոսում են արդեն ոչ միայն ռազմատեխնիկական, այլև ռազմական համագործակցության մասին, թեև Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, ՀԱՊԿ-ին չի անդամակցում։ Բաքվից` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Երևան, պարզվում է, այնուամենայնիվ, ունեցել է որոշակի ուշագրավ դրվագներ: Ռուսաստանյան «Российская газета-ն, անդրադարձել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցին, հայտնելով, որ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը սենսացիոն հայտարարություն է արել՝ երբ նշել է, որ Մոսկվան և Երևանն առաջիկայում կարող են միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիր կնքել։ Մինչդեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունն, ի տարբերություն Российская газета-ի, Անտոնովի այս հայտարարությունը սենսացիա չի համարում։ Օգոստոսի 16-ին, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, «Ազատության» հետ զրույցում, ասել էր, որ խոսքն արդեն գործող միացյալ զորախմբի մասին է։ «Այնտեղ քանակական և գործառույթային որոշակի փոփոխություններ են կատարվում։ Դինամիկ զարգացման գործընթաց է, որը տարիներ շարունակ իրականացվել է», - ասել էր Հովհաննիսյանը։ Ի դեպ, «Российская газета»-ն գրում է, որ համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, զինվորականները չեն մանրամասնում, թե հատկապես որ ստորաբաժանումներն են ընդգրկվելու այդ խմբավորման մեջ։ Թերթի տվյալներով՝ միացյալ խմբավորումը տեղակայվելու է Հայաստանում, նրա կազմում են լինելու նաև հայկական չորրորդ կորպուսը և ռուսական 102-րդ ռազմակայանը։ Հիշեցնենք, Հայաստանն ու Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրեցին 2015 թվականի դեկտեմբերին: Փաստորեն, Հայաստանի ու Ռուսաստանի միջև, եթե որևէ համագործակցության շուրջ համաձայնություններ էլ ձեռք են բերվում, ապա դրանք «միասնական» գործակցության շրջանակներում են: Այսինքն, Հայաստանը բոլոր ոլորտներում զրկվում է ինքնուրույնությունից: Իսկ ահա, Ադրբեջանը ոչ միայն Ռուսաստանի համար գրավիչ գործընկեր է, այլև բավական` պահանջկոտ... Պարզվում է, Ադրբեջանը զգալիորեն վերանայել է Ռուսաստանից սպառազինություն գնելու վերաբերյալ նախկինում կնքված պայմանագրերը: Նախկին պայմանագրերի վերանայման հարցը, ըստ armtimes.com-ի` քննարկվել է օգոստոսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Մոսկվա կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որից երկու օր անց՝ օգոստոսի 14-ի երեկոյան, Բաքու էր մեկնել Սերգեյ Շոյգուն: Ահա, «Известия» օրաթերթը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրներին հրապարակել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ օգոստոսի 14-15-ին, Բաքու կատարած այցի որոշ մանրամասներ: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Ադրբեջանը հրաժարվել է մի շարք ծանր սպառազինությունների գնումից և դրա փոխարեն ցանկանում է գնել ռազմամթերք: Բաքվում Շոյգուի արած հայտարարությունը, թե «Մենք ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության մեծ ծրագիր ունենք, որը շտկումներ ու մի շարք հարցերի լուծում է պահանջում», ըստ էության, հենց նախկին պայմանագրերի վերանայման մասին է վկայում: «Экспорт вооружений» պարբերականի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը «Известия»-ին հայտնել է, որ ներկա պահին կա մի որոշակի գումար, որի շրջանակներում պատվիրված սպառազինությունից ադրբեջանցիները ցանկանում են հրաժարվել և դրանք փոխարինել այլ տեսակներով: Նա նշել է, թե խոսքը վերաբերում է, օրինակ, «Смерч» համակարգերի հրթիռների գնման մասին, որպեսզի լրացվեն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծախսված պաշարները: Ֆրոլովի խոսքով, դա Ադրբեջանի համար ավելի ակտուալ է, քան նոր ծանր սպառազինության գնումը: Ռազմական փորձագետը նաև հայտնել է, որ Ադրբեջանը մտադիր է հրաժարվել БМП-3 հետևակի մարտական մեքենաների պատվերից, քանի որ հաշվի առնելով ռազմական գործողությունների թատերաբեմի աշխարհագրական պայմանները՝ БМП-3-ը այդքան էլ առաջնային տեխնիկա չէ: Դրա փոխարեն, Ֆրոլովի խոսքով, Ադրբեջանը կարող է պահանջել նոր «Смерч» համակարգեր, կամ էլ՝ «Мста» ինքնագնաց հրետանային համակարգեր: Բացի այդ, նա տեղեկացրել է, որ ադրբեջանցիները կարող են Ми-35 մարտական ուղղաթիռների նոր խմբաքանակ պատվիրել: Ռազմական փորձագետը նաև հայտնել է, որ Ադրբեջանին կարող են հետաքրքրել «Панцирь» զենիթահրթիռային համակարգերը, որոնք արդյունավետ են գործում անօդաչու թռչող սարքերի և օպերատիվ-տակտիկական հրթիռների խոցման առումով: Նավթի համաշխարհային գների անկման հետևանքով ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանը, փաստորեն, վերանայում է իր քաղաքականությունը` սպառազինություն գնելու հարցում, միևնույն ժամանակ լրացնում է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ծախսված ռազմամթերքը, հավանաբար նաև` նախկինում պատվիրվածները` փոխարինելով այլ սպառազինություններով: Թամար Բագրատունի

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am