Պուտինի գաղտնի հարստությունը.BBC-իի ֆիլմը/տեսանյութ/
BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վերնագրով վավերագրական ֆիլմը, որտեղ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է գաղտնի կարողություն դիզելու հարցում իր իշխանությունն օգտագործելու համար։ Ֆիլմի հեղինակը հանդիպել է Կրեմլի նախկին աշխատակիցների հետ, որոնք պնդում են, որ գիտեն, թե ինչպես է Պուտինը «թաքցնում իր հարստությունները»։ Ֆիլմի հեղինակի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինը Եվրոպայում ամենահարուստ մարդն է և աշխարհում ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա կարողությունը գնահատվում է 40 միլիարդ դոլար:
