Քըրքորյանի` Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյում
Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան կկայանա Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ինչպես տեղեկացնում է Hollywood Reporter-ը` օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի սեպտեմբերի 11-ին:
