Հակահայկական զեկույցը չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը
Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի քննարկումը ԵԽԽՎ-ում չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերը ,քանի որ նա այլեւս ԵԽԽՎ պատվիրակ չէ։ Զեկույցը շատ համառոտ ներկայացրեց Մոգենս Յենսենը,որը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը քննադատել է այն։ Քննարկվում է նաեւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագրով բանաձևի նախագիծը, որը վեարբերում է Սարսանգի ջրամբարին։
