Հայաստանի վերջին ներկայացուցիչները մեկնարկելու են 1/8 եզրափակչից
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 21-ին մրցումային վերջին օրն է: Ինչպես հայտնում են ՀԱՕԿ-ից՝ այսօր պայքարին են ներգրավվելու Հայաստանի վերջին ներկայացուցիչները՝ ազատոճային ըմբիշներ Դավիթ Սաֆարյանը և Գեորգի Կետոևը: 65 կգ քաշային կարգում Սաֆարյանը մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Մեր ըմբիշին բավականին բարդ մրցակից է բաժին հասել՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանկ Չամիզոն (Իտալիա): 97 կգ քաշային կարգում Կետոևը նույնպես մեկնարկելու է 1/8 եզրափակչից: Գեորգիի մրցակիցը Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, վրացի Էլիզբար Օդիկաձեն է: Դավիթ Սաֆարյանը գոտեմարտելու է ժամը 15:40-ին, իսկ Գեորգի Կետոևը՝ 16:15-ին:
