Մահացել է Վարդան Զիլֆուղարյանը
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Ջիլֆուղարյանը: Վերջին տարիներին նա բուժում էր ստանում Միացյալ Նահանգներում` պայքարելով արյան սուր լեյկոզի դեմ: Վարդանը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մեծ ներդրում ունենալ Հայաստանի մեդիա ոլորտում, հաջողություններ է գրանցել նաեւ ռուսական կինոարտադրությունում: Օգոստոսի 26-ին նա կդառնար 34 տարեկան: Hayeli.am-ը ցավակցում է Վարդան Զիլֆուղարյանի հարազատներին ու ընկերներին:
