Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է իր հաղթանակը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է իր հաղթանակը: «Օր-օրի այլ կերպ եմ պատկերացնում օլիմպիական ոսկու արժեքը: Իրոք, ինձ թվում է՝ երազի մեջ եմ: Ավելի լավ այս մեդալի արժեքն ու գինը կհասկանամ, երբ վերադառնամ հայրենիք, երբ ազգիս, հարազատներիս, ընկերներիս կտեսնեմ: Յուրաքանչյուր հաղթանակի համար շատ դժվար օրեր, դժվար մարզումներ են եղել: Յուրաքանչյուր հաղթանակի շատ դժվար է հասնել»,- Արթուր Ալեքսանյանն ասել է Հանրային հեռուստատեսության եթերում:
