Լևան Բերիանիձեն պարտվեց
Ռիո դե Ժանեյրոյում ավարտին է մոտենում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ազատ ոճի ըմբշամարտի գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որեղ պարտվել էր Թուրքիան ներկայացնող Տահա Ակգյուլին: Բրոնզե մեդալի համար պայքարում Բերիանիձեն զիջեց Բելառուսը ներկայացնող Իբրահիմ Սաիդաուին: Մրցավարի՝ Սաիդաուին տված նկատողության արդյունքում Բերիանիձեն առաջ անցավ հաշվի մեջ: Երկրորդ փուլում բելառուս ըմբիշն անցում կատարեց ու հնարքի արդյունքում 2 միավոր վաստակեց: Դիմակայության ավարտին Բերիանիձեն աշխատանքային գոտուց դուրս հրեց հակառակորդին ու հավասարեցրեց հաշիվը, սակայն 2:2 հաշվի պարագայում առավելությունը Սաիդաուինն էր: Ցավոք, մեր ըմբիշը չկարողացավ բեկել գոտեմարտի ընթացքը՝ կրելով պարտություն:
