Խոշոր հրդեհ Առինջ գյուղում

Երեկ՝ օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղի 1-ին փողոցի 5-րդ տան տանիքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Տեղում հրշեջները քաղաքացիների հետ սկսել են կանխել կրակի տարածումը, սակայն լրացուցիչ հրդեհի վայր են կանչվել թիվ 9, թիվ 5, թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից հրշեջներ: Տեղում հայտարարվել է հրդեհ բարդության ԲԻՍ 1 աստիճան: Տեղում աշխատել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերտիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի և նույն կենտրոնի արձագանքման բաժնի արձանքման խմբի ուժերի գծով տեղակալ , փրկարար ծառայության մայոր, Գևորգ Մնացականյանի գլխավորությամբ: Քաղաքացիներն ու հրշեջները կարողացել են որոշ ժամանակ անց ամբողջովին մարել կրակը և պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 18՝ սեփականատեր Մարիա Վարդանյան, թիվ 20՝ սեփականատեր Հենրիկ Ստեփանյան և թիվ 22՝ սեփականատեր Մեսրոպ Գուլոյան տան տանիքներում: Ամբողջությամբ այրվել է տանիքների փայտյա կառուցատարրերը, ինչպես նաև թիվ 18 տան հյուրասենյակի գույքը ամբողջությամբ, իսկ խոհանոցն ու սանհանգույցը ամբողջությամբ ջերմահարվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am