Այսքան «զուսպ» օլիգարխը

Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե Արմեն Գևորգյանը, որն առավելապես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «մարդը» լինելու փաստով, մոտ ապագայում հայտնվելու է գործադիրում, ավելին՝ գործադիրի ղեկավար է նշանակվելու: Շատերի մոտ այս տեղեկությունը անլուրջ կատակ է ընկալվում՝ նախ ինչպես նշեցինք Գեւորգյանի հայտնի կապի պատճառով, երկրորդ, որ վարչապետի պաշտոնում չի կարող պատահական մարդ հայտնվել, եթե նա իշխանությունում չունի ազդեցության տիրույթ կամ էլ ահռելի ֆինանսներ, որոնք հարկ եղած ժամանակում կներդրվեն իշխանության այս կամ այն խնդիրների լուծման համար։ Սակայն Արմեն Գեւորգյանի՝ իբրեւ զտարյուն ինտիլիգենտի, առավել եւս ինտիլիգենտ հրեշտակի մասին պատկերացումները մտացածին են։ Նա իշխանության այն հազվագյուտ տեսականուց է, որն արտաքուստ պահելով ինտիլիգենցիային բնորոշ բոլոր վարքականոնները, օլիգարխիկ կենսակերպ է վարում ու ամբողջությամբ կրում այդ խավի փիլիսոփայությունը։ Պարզապես նրա առավելությունը այն է, որ մտավոր կարողությունները կարողանում է հարմար պահի օգտագործել ու հասկանում է, թե տվյալ իրավիճակն ինչ է պահանջում։ Օրինակ , նա կարողացավ այնպես անել, որ 2015-ին փոխվարչապետի պաշտոնից իր հրաժարականն ընկալվի իբրեւ կրիմինալի մերժում։ Մամուլում գրվեց, որ Գեւորգյանի հրաժարականի պատճառը Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Գևորգյանը՝ որպես տարածքային կառավարման նախարար, այդ նշանակումն անմիջապես իր կադրային քաղաքականության հետ էր կապել, նշելով, որ չի կարող Լիսկային ի պաշտոնե ներկայացնել նշանակման: Դրանից հետո Գեւորգյանն աշխատանքի անցավ մասնավոր սեկտորում, Ռուբեն Վարդանյանի կազմակերպություններից մեկում, անգամ որոշ ժամանակ արտագաղթեց Հայաստանից ու հանկարծ 2016 թվականի հունիսի 6-ին շատերի համար անակնկալ հայտարարվեց, որ նա ՀՀ ԱԱԽ քարտուղար է նշանակվում։ Դրան նախորդել էր Արմեն Գևորգյանի հարցազրույցը, որի շրջանակներում Քոչարյանի «մարդը» դրական ռեւերանսներ էր արել Սերժ Սարգսյանին։ Այն, որ Սերժ Սարգսյանը անկրկնելի ձեռագիր ունի իր կողքին հավաքել բոլոր «աբիժնիկներին», կամ վարկաբեկվածներին, բոլորին է հայտնի, խնդիրն այն է, որ Արմեն Գեւորգյանի համար եւս գործում է սկզբունքը, որ «չկան հավերժ թշնամիներ, կան միայն շահեր» եւ հանուն պաշտոնի մեկ օրում Քոչարյանի «մարդը» լինելուց կարող է հրաժարվել ու դառնալ Սերժ Սարգսյանինը, պարզապես տարիներ շարունակ նա կարողացել է իրեն դրսեւորել կամային անհատականություն, որն առավելապես տեղավորվում է ինտիլիգենցիայի շարքերում, սակայն տակից ապրում է այնպես, ինչպես օլիգարխները։ Հիշեցնենք, որ վերջերս «Հետք» էլեկտրոնային կայքը հրապարակեց ծավալուն հոդված, որտեղ փաստերով ապացուցվում էր` Արմեն Գևորգյանի հետաքրքրությունը անշարժ գույքի ոլորտում: Անշարժ գույքի առուվաճառքի ու վարձակալության բիզնեսով վերջինս զբաղվում է Չեխիայում։ Նրան են պատկանում «Արդշինինվեստբանկ», «Կոնվերս բանկ»-երի բաժնեմասերը, Հյուսիսային փողոտայում մայրապետյանի հետ 30 տոկոսի փայատեր է, անշարժ գույք ունի Դուբայում, ԱՄՆ-ում կլինիկայի մասնաբաժին եւ անշարժ գույք, «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ի30 տոկոսը բաժնետերն է։ Այնպես որ, կասկած պետք չէ ունենալ, որ մի օր էլ այս թաքնված օլիգարխը կարող է ավելի մեծ բարձունքներ նվաճել՝ դառնալով վարչապետ։ Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am