Ռիո-2016. Լևան Բերիանիձեն կիսաեզրափակչում կմրցի թուրք ըմբիշի հետ
Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում տեղի ունեցավ ազատ ոճի ըմբշամարտի գերծանր քաշային կարգի (125 կգ) քառորդ եզրափակչի առաջին գոտեմարտերը: Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն հաղթեց հունգարացի Դանիել Լիգետիին և մտավ կիսաեզրափակիչ: Մեր ըմբիշը գոտեմարտի ընթացքում զիջում էր 0:1 հաշվով, սակայն կարողացավ 3 միավոր վաստակել և հաղթանակ կորզել: Կիսաեզրափակչում Բերինաձեն կմրցի թուրք Թահա Ակգուլի հետ:
