Ինչու է Լևոն Երանոսյանն անսպասելի հետ կանչվել արձակուրդից. Tert.am
ՀՀ փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, որը վարչապետի որոշմամբ, Սարի թաղի դեպքերից հետո ուղարկվել էր մեկամսյա արձակուրդի, հետ է կանչվել։ Հարցին, թե ինչո՞ւ է արձակուրդից հետ կանչվել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, ոստիկանությունից հայտնել են, որ պարոն Երանոսյանն իր արձակուրդը կիսատ թողել, վերադարձել է ծառայողական անհրաժեշտությունից ելնելով»: Կոնկրետ ի՞նչ անհրաժեշտություն է, որի պատճառով փոխոստիկանապետին ստիպել են կիսատ թողնել հանգիստը, ոստիկանությունից հրաժարվել են բացահայտել:
