Լոռու մարզում Mercedes-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել են Դեբեդ գետում
Երեկ՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում.տեղեկացնում է Shamshyan.comկայքը։ Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի Գետամեջ գյուղի բնակիչ, 50-ամյա Նվեր Թորոսյանը իր վարած Mercedes ML մակնիշի 14 SU 606 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, Քոբայր գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի բետոնե հատվածին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը Mercedes-ով գլխիվայր շրջվել և հայտնվել է Դեբեդ գետում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
