Նրանք ինձ պարզապես թույլ չեն տալիս բարձրանալ առաջին տեղ. Միհրան Հարությունյան
Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշայինների փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ իրեն թույլ չտվեցին դառնալ չեմպիոն: «Ես չեմ պարտվել: Առաջին անգամ կյանքում չեմ ամաչում դա ասել: Եվրոպական խաղերում, աշխարհի առաջնությունում, այս Օլիմպիական խաղերում նրանք ինձ պարզապես թույլ չեն տալիս բարձրանալ առաջին տեղ, որը ես վաստակել եմ: Ես հիասթափված եմ եւ ոչինչ չեմ ցանկանում ավելին ասել: Ես հաղթում էի 1:0 հաշվով, աշխատում է ակտիվ, առաջին համարով ամբողջ գոտեմարտի ընթացքում: Իսկ ինձ նստեցնում էին պարտեր, ինչ-որ նկատողություն տալիս»,- Միհրան Հարությունյանի խոսքը մեջբերում է rsport-ը:
