3 թեկնածու՝ առանց գործող քաղաքապետի
Արարատի մարզի Մասիս քաղաքում սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 3 թեկնածու: Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, ընտրություններին կմասնակցի գործարար Մհեր Համբարձումյանի որդին՝ ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանը, որն աշխատում է ՀԷՑ-ում, ԲՀԿ-ական Կարապետ Օհանյանը, որն «Արման- 12» ՍՊԸ-ի տնօրենն է, եւ ՀՀԿ-ական Լեւոն Խաչատրյանը, որը «Լեվխաչ» ՍՊԸ-ի տնօրենն է: Մասիսի գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանը չի առաջադրվել:
