Անդրիաս Ղուկասյանի ուղերձը
«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ով արդեն 20 օր է, ինչ հացադուլի մեջ է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, ուղերձով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին, և բոլոր նրանց, ովքեր ավելի վաղ նրան կոչ էին արել դադարեցնել հացադուլը։ Ուղերձում ասվում է. «Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի պայքարը»: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225 հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություն հրահրելու հատկանիշներով:
