Իշխանավորների մի քանի միլիոնանոց «ավտոպարկն» ու 1 մլն աղքատ հայերը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ամեն հինգշաբթի Կառավարության շենքի ավտոկայանատեղին թանկարժեք մեքենաների «ավտոպարկ» է հիշեցնում. նիստի օրերին այստեղ են կայանում մեկը մյուսից թանկարժեք ծառայողական մեքենաները: Այս ճոխությունը հատկապես աչք է ծակում կառավարության շենքի մոտ ցուցարար քաղաքացիների ֆոնին՝ մի մասը վաստակած թոշակն է պահանջում, մյուսը՝ պետության կարիքների համար կորցրած բնակարանը, երրորդը՝ խաղաղ պայմաններում զոհված որդու համար արդարադատություն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
