Ալեք Ենիգոմշյանը խոստացավ
Ազատության հրապարակի հանրահավաքում ելույթ ունեցավ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը:«Նախորդ հանդիպումների ժամանակ խոստացել ենք, որ քաղաքական գործընթացի ուղին մի փոքր կհստակեցնենք, ես այսօր ներողություն եմ խնդրելու ձեզնից ոչ թե նրա համար, որ այդ ուղին չկա, այլ հակառակը՝ տարբեր առաջարկություններ կան, եւ ժամանակ է պետք դրանց ներդաշնակեցնելու համար: Քաղաքական գործընթացի մանրամասները վստահ եմ՝ շուտով հստակ կդառնան», ասաց նա: Ենիգոմշյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ պայքարն ընդհատվում է, այն ամեն օր է շարունակվում:
