Ռոբերտ Ամիրխանյանն այդպես էլ չայցելեց Աշոտ Պետրոսյանին. Թ. Հովհաննիսյան
«Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքը մեկնարկեց. Ելույթ ունեցավ Թամար Հովհաննիսյանը: Դերասանուհին հիշեցրեց, որ վաղը՝ Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում, լինելու է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանի ցուցահանդեսը. «Ես անձամբ գնալու եմ եւ խորհուրդ կտամ ներկաներին եւս գալ: Նա լավ նկարիչ է, բացի լավ «Սասնա Ծուռ» լինելուց,-ասաց նա: Թամար Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երգահան Ռոբերտ Ամիրխանյանն այդպես էլ չայցելեց Աշոտ Պետրոսյանին՝ չնայած իր խոստմանը, ապա նաեւ այն, որ նա հայտարարել էր, որ երգ կնվիրի «Սասնա Ծռեր»-ին, եթե նրանք զենքը վայր դնեն: Դերասանուհին կոչ արեց ոչ թե երգ նվիրել, այլ այցելել Աշոտ Պետրոսյանին:
