«Սասնա ծռերի» աջակցության հավաքը մեկնարկեց ՊՊԾ գունդը գրաված խմբին նվիրված երգով
Սասնա ծռերի» աջակցության հավաքը այսօր՝ օգոստոսի 19–ին, Ազատության հրապարակում մեկնարկեց ՊՊԾ գունդը գրաված խմբին նվիրված երգի կատարմամբ։ Երգը կատարեց Ելենա Երեւանցին բեմական անունով հայտնի Ելենա Նիկողոսյանը։ Ազատության հրապարակում է նաեւ նախօրեին կալանքից ազատված, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Առայժմ պարզ չէ՝ հավաքին երթ կհաջորդի, թե ոչ։ Նշենք, որ սա առաջին հավաքն է Ազատության հրապարակում վերջին մի քանի օրերին։
