Վերստեղծում է Օսմանյան կայսրությունը

Հունվարի 21-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկօրյա այցով ժամանել էր Թուրքիա: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Բայդենը քննարկել են նաև Թուրքիայի և Իրաքի միջև վերջերս առաջացած լարվածության լիցքաթափման կարևորությունը «վերջինիս ինքնիշխանության հանդեպ հարգանքի ոգով»՝ հայտնում է Սպիտակ տունը։ Բայդենը նշել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) և (Սիրիայի քրդերի) «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) տարբեր բաներ են։ Դրա հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ PKK-ն ու PYD-ն նույնն են, երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություն են, որոնց, նրա խոսքերով, անհրաժեշտ է զինաթափել։ Դավութօղլուն Ստամբուլում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամլո ասուլիսում նշել է, որ Սիրիայի հետ սահմանը ԴԱԻՇ-ի զինյալներից մաքրելն Անկարայի նպատակն է: «Դա Թուրքիայի նպատակն է, և ԱՄՆ-ը մեզ աջակցում է այդ հարցում։ ԴԱԻՇ-ի դեմ սիրիական ընդդիմության մղած պայքարն աջակցություն է ստանում թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի կողմից։ Մենք մտահոգություն ենք հայտնել, որ Ռուսաստանը օդային գործողություններ իրականացնելով կարող է խանգարել այդ պայքարին։ Մենք չենք ցանկանում մեր սահմաններին տեսնել ո՛չ ԴԱԻՇ-ին, ո՛չ PKK-ին, ո՛չ էլ (Բաշար Ասադի) կառավարական ուժերին։ Թուրքիան տարբերություն չի տեսնում ԴԱԻՇ-ի, PKK-ի, Ջաբհաթ ալ-Նուսրայի ու Սիրիայում գործող ահաբեկչական մյուս խմբավորումների միջև»,- ասել է Դավութօլուն։ Մինչ ԱՄՆ-ը ու Թուրքիան իրենց դիրքորոշումներն են ճշգրտում մերձավորարևելյան և տարածարջանային խնդիրներում, Ռուսաստանն ու Թուրքիան շարունակվում են փոխադարձ մեղադրանքները: Թուրքիան առաջին անգամ կարող է պատասխանել Անկարայի նկատմամբ 2015թ. նոյեմբերին սահմանված ռուսական պատժամիջոցներին: «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ սահմանափակող միջոցառումները կվերաբերեն մետալուրգիայի ոլորտին: «Որևէ պաշտպանական միջոցառում ռուսական արտադրանքի նկատմամբ, բացի մետաղի գլանվածքից, առայժմ չի ենթադրվում»,- նշել է թերթի՝ Ռուսաստանի և Թուրքիայի առևտրային բանակցություններին իրազեկ աղբյուրը: Իսկ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն Ռուսաստանին կրկին մեղադրել է Սիրիայի խաղաղ բնակչության ռմբակոծությունների համար: Նրա խոսքով` Սիրիայում այլևս անվտանգ տեղ չի մնացել, քանի որ Ռուսաստանը իր օդային հարվածներով Հալեպ և Ազազ վերջին անվտանգ շրջանները վերածել է վտանգավորի, իսկ ռուսական ռումբերը այդ շրջանների դպրոցներում սպանել են ավելի քան 30 աշակերտ: Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է Բեռլինում` գերմանա-թուրքական միջպետական խորհրդատվության վերջում: Իսկ Անգելա Մերկելը այդ առիթով ասել է. «Ներկայումս իրադրությունը շատ խառն է, իսկ անվտանգ գոտին իրոք պետք է լինի անվտանգ»: Նա ընդգծել է քաղաքական գործընթացի խթանման անհրաժեշտությունը, որտեղ ներգրավված են Գերմանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ԱԳ նախարարները, ինչպես նաև տարածաշրջանային ուժեր: Մերկելը կրկին նշել է, որ առանց Ռուսաստանի Սիրիայի հակամարտությունը անհնար է լուծել: Իր հերթին պաշտոնական Կահիրեն Թուրքիայից պահանջել է դադարեցնել Եգիպտոսի ներքին գործերին միջամտելը և ընդունել ստեղծված ստատուս քվոն։ Եգիպտոսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը նշել է. «Թուրքիան պետք է ուշադրություն դարձնի երկրի ներսում իր քաղաքացիների հանդեպ մարդու իրավունքների ու խոսքի ազատության խախտումների վրա, որոնք ձգտում են հասնել իրենց ազատություններին»։ Իսկ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադինի գնահատականներն ավելի կոշտ էին: Նա հայտարարել է, որ Թուրքիան փորձում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը՝ ոտնձգություններ կատարելով հարևանների տարածքային ամբողջականության նկատմամբ: «Թուրքիան մեզ ասում է, թե ինքը մտադիր է պայքարել ԴԱԻՇ-ի դեմ, սակայն ես նրան ազնվորեն պատասխանում եմ՝ դրա վկայությունը չեմ տեսնում»: Վարչապետի խոսքով՝ «Թուրքիան մտադիր է տարածաշրջանում վերստեղծել Օսմանյան կայսրությունը»: Հրեա հանրահայտ գիտնական Նոամ Խոմսկին Թուրքիայի նախագահ Էրդողանին քննադատել և «մարդասպան» է անվանել: Խոմսկին այդպես է արտահայտվել Al Jazeera-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով իր և այլ գիտնականների հասցեին Էրդողանի քննադատությանը: Խոմսկին «ահաբեկչական» է անվանել Էրդողանի կառավարության քաղաքականությունը քրդերի նկատմամբ: Հիշեցնենք, որ Խոմսկին և մի շարք հեղինակավոր գիտնականներ քննադատում են Թուրքիայի իշխանություններին՝ գիտնականների հանդեպ ճնշումների համար, որին ի պատասխան քննադատության էին արժանացել Թուրքիայի նախագահից՝ քրդերին սատարող իրենց դիրքորոշման համար: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am