Թող մի քիչ մաքրեն ոստիկանությանը, դրա կարիքն ունեն. Նիկոլայ Ծատուրյան

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին Հայաստանում կատարվող եւ ոչ մի բան այլեւս չի զարմացնում։ Չի զարմացնում նաեւ այն փաստը, որ ՀՀ ոստիկանությունում երկու հոգեւորականներ են աշխատում, որոնք շաբաթը մեկ, երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում եւ մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին: Անձամբ Ծատուրյանը չի ընդունում հոգեւորականությանը.«Ես չեմ ընդունում, որովհետեւ ուրիշ կարծիք ունեմ. Եթե ես պետք է հաղորդակցվեմ Աստծո հետ, ինքս եմ հաղորդակցվում, իրենց միջոցով պետք չի, մանավանդ որ մեր հոգեւորականությունը իրեն շատ «լավ» է դրսեւորում, բայց ոստիկանությանը հավանաբար պետք են նրանք, թող մի քիչ մաքրեն ոստիկանությանը, դրա կարիքն ունեն։ Այսինքն, բավական համահունչ է, հարմոնիկ ոստիկանների ու քահանաների իրար հետ լինելը, միմյանց հետ հարաբերվելը։ Մեր ոստիկաններն էլ ապացուցեցին, որ իրենք այն չեն, ինչ պետք է լինեն»,- ասաց պարոն Ծատուրյանը նկատելով, որ թեպետ ոստիկանության գործելաոճը վաղուց է հայտնի, բայց «Սասնա ծռերի» ապստամբության օրերին նրանք ակնհայտ թշնամական վերաբերմունք դրսեւորեցին։ Դիտարկմանը, որ քաննադատություն կա նաեւ մտավորականության հասցեին, որոնք կամ անտարբեր են հասարակական կյանքում ընթացող երեւույթներին, կամ հանդես են գալիս իշխանության շահերից, Ծատուրյանը զարմացած արձագանքեց.«Այ, մարդ, էս մտավորականությունը ինչ կապ ուներ վերջին դեպքերի հետ, որ կոչ էլ անում է։ Ազգս մի քիչ շաշ ա, դեսպան են ուղարկում Շառլին...մտավորականն ինչ իմանա՞, սա քաղաքականություն է, այստեղ քաղաքագետներ են պետք, վերլուծաբաններ, ինչ պետք է անի մշակույթի խեղճ ու կրակ մարդը։Ի՞նչ կոչ պիտի անեին, եթե այդ ամենը շատ լուրջ կազմակերպված, խելոք մարդու գործ է, որը քաղաքականությունը լավ գիտի, շատ ակտիվ է ու կարող է հեղաշրջում ծրագրել, մտավորականը ինչ պետք է անի՞»։ Ծատուրյանը հիշեց, որ էլեկտրիկ Երեւանի բողոքի ակցիաների ժամանակ մտավորականությունը կրկին կանգնեց ցուցարարների ու ոստիկանների միջեւ՝ ասելով.«Այդ բոլորը դեկորատիվ բաներ են։ Ինչքա՜ն մտավորականներ գնացին Ղարաբաղ, նկարվեցին ու հետ եկան, դեկոր է, էլի, դեկոր»։ Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը ՀՀ ոստիկանությանը հարցում էր ուղարկել ճշտելու՝ ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն արդյոք հոգեւորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք, եւ ո՞րն է վերջիններիս ֆունկցիան: Խնդրել էին՝ մանրամասն ներկայացրել տվյալ անձանց աշխատանքային պարտականությունները, արդյոք շաբաթը մեկ կամ երկու անգամ առանձին հանդիպումներ ունենո՞ւմ են ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Որքա՞ն է տվյալ անձանց աշխատավարձը եւ ինչ պարբերականությամբ են նրանք ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս: Պատասխանը հետեւյալն էր. «ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ։ 2013 թվականի փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը։ Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերվում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Անի Սահակյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am