Անհարգալից վերաբերմունք. ևս մեկ գործ մերժվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանի բողոքը: «Առանց հիմնավորման մերժեց կալավորումը վերացնելու մեր միջնորդությունը: Կարելի է ասել, որ նախաքննական մարմինը դատարանի նկատմամբ նույնպես անհարգալից վերաբերմունք է դրսեւորում, քանի որ չի ցանկանում բերել այն փաստարկները, որոնց պատճառաբանությամբ անթույլատրելի է համարում Վարդան Գերավետյանի կալանավորումը վերացնելը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը:
