Պավել Մանուկյանի վիրահատությունն ավարտվեց
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը: Փաստաբան Հարություն Բաղդասարյանը armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ վիրահատությունը նորմալ է անցել, «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներն աշխատել են շատ բարձր մակարդակով:«Ես իր հետ խոսեցի, բավականին լուրջ միջամտություն են արել, ինքը շատ լավ էր, առույգ, կայտառ: Հարցրի՝ չի՞ ցավում, կատակեց, թե չեմ էլ զգում»,- ասաց փաստաբանը: Հարցին, թե այսինքն տեղը չխանգարե՞ց նորմալ վիրահատություն իրականացնելու հարցում՝ փաստաբանը պատասխանեց. «Ես խոսել եմ բժշկի հետ, ասաց, որ այստեղի վիրահատարանը բավարարում է պլաստիկ միջամտության համար»:
