5 միլիոն դոլար՝ Դեդ Հասանի սպանության պատվիրատուի գլխի դիմաց
Բիզնեսի մրցակիցները 5 միլիոն դոլար են առաջարկել Դեդ Հասանի սպանության հնարավոր պատվիրատուի գլխի դիմաց: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը՝ հղում տալով «Hurriyet» թերթին:«Ռուսական մաֆիայի առաջնորդ Ռովշան Ջանիևի գլխի համար 5 միլիոն դոլար է առաջարկվել: Նա սպանվել է Բեշիքթաշի հյուրանոցից դուրս գալու ժամանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիայում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել չորս մարդու Ստամբուլում քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի սպանության գործով: Բերման ենթարկվածներից երեքը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ մեկը՝ Թուրքիայի:
