Դավիթ Սանասարյանը ազատ կարձակվի
Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ 1.5 մլն գրավի դիմաց Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։ «Գրավի չափը սահմանել է դատարանը։ Դավիթ Սանասարյանը ևս մասնակցում էր դատական նիստին»։ Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
