Ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավորը
Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության գլխավոր դատավոր Ռուստեմ Յըլմազն այսօր ձերբակալվել է:Ոստիկանները նրան բերման են ենթարկել Թուրքիայի Մանիսա քաղաքում, գրում է t24.com.tr-ն։ Յըլմազին մեղադրել են ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։
