«Սասնա ծռեր» խմբի գործ. «Իր ցանկությունն է եղել չգտալը»
Փաստաբան Անուշ Մխիթարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Հովհաննես Վարդանյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքի վերաբերյալ կայացրած որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոստոսի 22-ին:«Իր ցանկությունն է եղել չգտալը: Բայց ինքը մի շարք հիվանդություններ ունի եւ չի կարող այդ վիճակում մնալ անազատության մեջ»,- ասաց պաշտպանը: Նշենք, որ Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
