Առանց հիմնավորման
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Այս կապակցությամբ, սակայն, որեւէ հիմնավորում չի ներկայացվել: Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք, շինություններ գրվելու եւ ապօրինի զենք, զինամթերք կրելու եւ փոխադրելու մեջ։ Հուլիսի 18-ին նա որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորումով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ավելի ուշ՝ «Դատապարտյալների հիվանդանոց»:
