Արմեն Բիլյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանի` Վերաքննիչ դատարանում խափանման միջոցի փոփոխման գործով ընթացող դատական նիստը հետաձգվել է:Նրա փաստաբան Արմինե Ֆանյանի խոսքով նիստը հետաձգելու միջնորդությունը ներկայացվել է իր կողմից, քանի որ քաղաքից բացակայելու պատճառով չի հասցրել հետևել իրադարձություններին:
