Ներկուսակցական խլրտոցներ, ինչն է խանգարում միասնական պայքարին

ՏԻՄ ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու քաղաքական դաշտի վրա՝ բացահայտելով ով ում բարեկամն է, ով ում նկատմամբ է մրցակցության մեջ, ինչ հավակնություններ ու ամբիցիաներ ունեն ընդդիմադիր ուժերը եւ վերջապես, ուրվագծվելու  է ապագա խորհրդարանի ներկայացվածությունը.  ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունից ու   արդյունքներից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե որ ուժերն են կազմելու 2017-ի խորհրդարանը: Այս առումով ամենեւին ընկալելի չէ քաղաքական այն ուժերի մոտեցումը, որոնք բոյկոտում են ՏԻՄ ընտրությունները՝ պատճառաբանելով, թե ընտրական ինստիտուտներն այնքան վարկաբեկված են ու չկայացած, որ մասնակցությունը պարապ վախտի խաղալիք է: Իրականում բոլորը եւ նաեւ բոյկոտողները գիտեն, որ այդ ընտրությունների միջոցով քաղաքական դաշտում բեկում մտցնելու հնարավորություն  են ստանում։ Ճիշտ է, ընտրական ինստիտուտները վարկաբեկված են և իշխանություններն առաջնորդվում են «Որքան ուզեք, այնքան խփենք» կենսունակ  սկզբունքով, սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե կա հանրային մոբիլիզացիա և քվեները պահելու պատրաստ մարդկային ռեսուրս, ապա նույն այդ իշխանությունները կեղծիքներով հանդերձ պարտվում են։ Նախագահական ընտրություններին Հայաստանի մի շարք համայնքներում Սերժ Սարգսյանը պարտություն կրեց, ինչն անհավատալի էր թվում, նույն Գյումրիում, որտեղ հոկտեմբերի 2-ին պետք է քաղաքապետ ընտրեն, Սերժ Սարգսյանը կարելի է ասել ջախջախիչ պարտություն կրեց: Այնպես որ պատճառաբանությունը, թե մասնակցությունն անիմաստ է, միանգամայն հիմնավոր չէ: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը չունեն այնքան ռեսուրս, որպեսզի մասնակցեն անգամ մի քաղաքի ընտրություններին: ՏՒՄ ընտրությունները իսկզբանե բոյկոտեց <<Ժառանգությունը>>, պատճառաբանելով, քանի որ կուսակցության մի քանի անդամներ կալանավայրերում են, ապա անիմաստ է մասնակցել: Հարց է ծագում, եթե  <<Ժառանգությունը>> չմասնակցի, շարքային կուսակցականները ազատ կարձակվե՞ն, դրանից է արդյոք կախված կուսակցականների ազատ արձակվելու-չարձակվելու հարցերը: Իրականում դասական քաղաքականությունը սահմանում է, որ ընտրությունները քաղաքական ուժերի համար ստուգատես են եւ այդ ժամանակ է երեւում, թե ով հանրային սպեկտորի որչափ համակրանքն է վայելում: Ինչ խոսք՝հաջողության հասնելու համար ընդդիմության դաշտի համախմբվածություն է պետք։ Բոլոր այն ուժերը, որոնք իշխանական դաշտից չեն և ցանկություն ունեն մասնակցելու Գյումրիի ընտրություններին, պետք է միասնական ձևով հանդես գան։ Մինչդեռ հավանական դաշինքների ձեւավորումը այդպես էլ կյանքի չի կոչվում: Իսկզբանե քննարկում էին նորաստեղծ ԳԱԼԱ-ի, Քաղաքացիական պայմանագրի, Ժառանգության, ՀԱԿ-ի դաշնակցության մասին, հետո պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը չի մասնակցում գործընթացին, Ժառանգությունը բոյկոտել է: Իսկ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել  է, որ ՔՊ-ն իր ցուցակն ունի եւ քննարկում են սեփական ցուցակով մասնակցելու հարցը: Թե ինչ կփոխվի հետո, Սիմոնյանը չի կարողացել ասել: Տեղեկություններ կան, որ ԳԱԼԱ-ի ու ՔՊ-ի միջեւ տեւական բանակցություններն անհաջողության են մատնվել, որովհետեւ ռեգիոնալ կուսակցության ներլայացուցիչները ռեալ գնահատել են իրենց շանսերը Գյումրիում ու ՔՊ-ին ընտրական ցուցակում հնարավորինս հետին հորիզոնականներ առաջարկել, բանակցությունների տապալման առանցքային հարցերից մեկն էլ եղել է, որ երկարաժամկետ համագործակցության դաշինք ձեւավորվի, կողմերը ըստ էության չեն եկել համաձայնության: Մմեկ ուրիշ համագործակցության մասին էլ աղոտ պատկերացումներ կան: Գյումրու նախկին քաղաքապետի ու ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի մտերմության մասին այս օրերին շատերը հիշեցին,տեղեկություն շրջանառվեց, որ Ղուկասյանն ի հեճուկս Բալասանյանի աշխատելու է Գրիգորյանի համար, բայց կա նաեւ տեղեկություն, որ Ղուկասյանը տակից <<խաղեր>> է տալիս նաեւ Հովհաննես Մարգարյանի հետ ու աշխատելու է վերջինի հաղթանակի համար: Հասկանալի է, որ այս խմորումներն ու գզվռտոցները լավ տեղ չեն հասցնելու: Այնինչ Գյումրին կարող է դառնալ փորձաքար, որտեղի էֆեկտը կարելի է  2017-ին կրառել: Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am