Եթե Արայիկ Խանդոյանն առաջադրվի, ԲՀԿ թեկնածուն կհանի իր թեկնածությունը
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաեւ ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։ «Քիչ առաջ ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ եթե Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի»,- ասվում է Էլիզբարյանի տարածած հայտարարությունում:
