ԱՄՆ Պետդեպը խոստովանել է
ԱՄՆ Պետդեպը խոստովանել է, որ Իրանին 400 միլիոն դոլար է վճարել 5 ամերիկացիների ազատության դիմաց: Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին խոստովանել է, որ գումարը չի փոխանցվել, քանի դեռ ամերիկացիները չէին լքել Իրանը: ԱՄՆ 5 քաղաքացիներն ազատ են արձակվել այս տարվա հունվարին 7 իրանցիների ազատ արձակման դիմաց: Նույն օրն ԱՄՆ-ն Իրանին կանխիկ 400 միլիոն դոլար է փոխանցել: WSJ-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները թույլ չեն տվել Իրանի իշխանություններին վերահսկողության տակ վերցնել գումարը մինչ այն պահը, երբ Շվեյցարիայի ՌՕՈւ ինքնաթիռը ԱՄՆ-ի 3 քաղաքացիներով չի մեկնել Թեհրանից: Սպիտակ տունը հերքել է այդ մեղադրանքը՝ նշելով, որ գումարը վճարվել է Իրանի հետ 1979 թվականից գոյություն ունեցող ֆինանսական վեճի հարթման շրջանակում:
