Ինչ որոշեց դատարանը
Վերաքննիչ դատարանում քիչ առաջ ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի գործով դատական նիստը: Ազատամարտիկի պաշտպան Հարություն Բաղդասարյանը հայտնեց, որ դատարանը մերժել է պաշտպանների` խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը. «Ավարտվեց գործի վարույթի քննությունը, դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց»: Հիշեցնենք, որ այսօր կկայանա Պավել Մանուկյանի վիրահատությունը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:
