«Ահաբեկիչների կնքահայր». «ՆԱՏՕ-ն մեզ չպետք է միայնակ թողնի»

Ռուս-թուրքական հաշտեցման հետևանքները Պուտինն ու Էրդողանը, ինչպես երևում է, որոշել են զայրացնել Արևմուտքին: Պուտինը հրապարակավ շնորհակալություն է հայտնում Նազարբաևին` ռուս- թուրքական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու և երկու երկրներին հաշտեցնելու համար: Օրեր առաջ էլ Նազարբաևն էր նույն հարցով Թուրքիայի նախագահն էր երախտագիտություն հայտնել: Էրդողան-Պուտին հանդիպման շեմին թուրքական թերթերը գրեցին՝ հաշտեցման գործն իրենց վրա են վերցրել Եվրասիական տնտեսական միության անդամ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու թուրք գործարար, քաղաքական գործիչ Ջավիդ Չագլարը: Վերջինս, ըստ «Հյուրիեթի» դիվանագիտական աղբյուրների, տեքստիլի արտադրությամբ է զբաղվում Ռուսաստանում և լավ հարաբերություններ Դաղստանի ղեկավարի հետ, ով էլ իր հերթին սերտ կապեր ունի Կրեմլում: Հենց այս կուլիսային կապերն օգտագործելով՝ Անկարան սկսել է գրել այն նամակը, որը մեկ ամիս անց էրդողանը պետք է ուղարկեր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռի կործանման համար: Օրեր շարունակ, ըստ թուրքական աղբյուրների, ռուսներն ու թուրքերը խմբագրել են տեքստը, ընդ որում՝ փոխզիջումային տարբերակը գտնվել է Անկարայում Ղազախստանի դեսպանատան աշխատակիցների աջակցությամբ: Դրանից հետո արդեն Ղազախստանի նախագահը անձամբ է միացել միջնորդական ջանքերին՝ նամակի սևագիրը ներկայացնելով Վլադիմիր Պուտինին: Թուրքական թերթը գրում է, որ Պուտինի վերջնական համաձայնությունը ստանալով՝ Էրդողանի օգնականը հունիսին շտապ ուղևորվել է Տաշքենդ՝ Շանհայան համագործակցության գագաթնաժողովին: «Ժամանակը շատ քիչ էր, Էրդողանի ինքնաթիռը պետք է անցներ մի քանի երկրի տարածքով: Վրացիների համաձայնությունը, օրինակ, ստացանք օդում՝ WhatsApp-ով, Ուզբեկստանի դեպքում` կրկին Նազարբաևը օգնեց»,- թերթին պատմել է բարձրաստիճան թուրք դիվանագետը՝ մանրամասնելով՝ ամիսներ շարունակված բանակցությունների ընթացքում Նազարբաևը սկզբից մինչև վերջ հետևել ու ուղղորդել է գործընթացը՝ առանձին-առանձին հանդիպումներ ունենալով Պուտինի ու Էրդողանի հետ:   Էրդողանը սպառնում է արևմուտքին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի իշխանություններին կրկին նամակ է ուղարկել քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ձերբակալության համար, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում պետական հեղաշրջման փորձի համար: Ինչպես հայտնի է, Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին` ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար և ԱՄՆ-ից պահանջում են արտաքսել նրան: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն գնա փոխզիջումների ԱՄՆ-ի հետ` ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլահ Գյուլենի արտահանձնման հարցում: «Գոյություն չունի ոչ մի փոխզիջում, քան հանձնել Թուրքիայի գլխավոր ահաբեկչին, որտեղ նա կհետապնդվի օրենքով»,- հայտարարել է թուրք վարչապետը: Էրդողանը հարձակվել է Եվրոպայի վրա... Թուրքիայի նախագահը գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Եվրամիության կողմից երկրի քաղաքացիների համար վիզաների չեղարկման թեմային` նշելով, որ Եվրոպան չի կատարել Թուրքիային տված խոստումը՝ հավելելով, որ եթե Եվրոպան իր խոստումը կյանքի չկոչի, ապա Թուրքիան չի ընդունի ԵՄ-ի երկրներից վերադարձող սիրիացի փախստականներին: Հիշեցնենք, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները մարտի կեսին Թուրքիայի հետ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ նախագիծ են համաձայնեցրել: Այն, մասնավորապես, նախատեսում է թուրքական տարածքով Հունաստան հասած բոլոր ապօրինի ներգաղթյալների վերադարձ Թուրքիա և ԵՄ-ի կողմից սիրիացի ներգաղթյալների ընդունում Թուրքիայից` «մեկը մեկի դիմաց» սկզբունքով: Դրա դիմաց ԵՄ-ն պետք է չեղարկի Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։ Սակայն դրա համար Թուրքիան պետք է կատարի մի շարք պայմաններ։ Ապա Էրդողանն անցել է ՆԱՏՕ-ին: Նա անդրադարձել է Ռուսաստան կատարած այցին, հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին, ՆԱՏՕ-ի վերաբերմունքին և այլ խնդիրներին առնչվող հարցերին: Էրդողանն ասել է. «ՆԱՏՕ-ն իր անդամին չպետք է միայնակ թողնի: Սիրիայի հետ սահմանին լուրջ խնդիրներ կան: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ է ՆԱՏՕ-ն մեր կողքին լինելու»: Էրդողանը նշել է, որ Թուրքիայում հուլիսի 15-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Եվրոպան անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել. «Ակնկալում էինք, որ ինչպես եվրոպացիները Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության դեմ միախմբվեցին, այնպես էլ նույնը կանեին Թուրքիայի համար: Նվազագույնն անհրաժեշտ էր, որ եվրոպական երկրները մեկական ներկայացուցիչ ուղարկեին, սակայն դա չարվեց»: Գերմանիայում պահանջում են գործ չունենալ` «ահաբեկիչների կնքահայր Էրդողանի հետ» Մինչդեռ Գերմանիայի ձախերը դաշնային կառավարությանը հորդորում են գործ չունենալ «ահաբեկիչների կնքահայր էրդողանի հետ»: Անկարայի կոշտ արձագանքը չի ուշացել: Գերմանիայի խոշորագույն քաղաքական ուժերից մեկը՝ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի ղեկավարած Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը երկրի ներքին գործերի նախարարությունից պահանջում է Բունդեսթագին ներկայացնել գաղտնի զեկույցը, որի համաձայն, Թուրքիան վերջին տարիներին դարձել է տարածաշրջանում գործող իսլամիստների կենտրոնակայանը: Գերմանիայի հանրային հեռարձակողը՝ ARD-ն հատվածներ է հրապարակել կոնֆիդենցիալ այդ փաստաթղթից, որտեղ, մասնավորապես, ասված է՝ «Թուրքիան տարիներ շարունակ աշխատել ու աջակցել է Մերձավոր Արևելքի զինյալներին: Նախագահ Էրդողանի ու նրա կուսակցության հայտարարությունները՝ որոնցում աջակցություն է հայտնվում Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներին», «Համաս»-ին կամ Սիրիայի իսլամիստներին, վկայում են այդ ուժերի հետ գաղափարական ընդհանրությունների մասին»: Զեկույցին առաջինը ծանոթացած Գերմանիայի ձախերը կոչ են անում դաշնային կառավարությանը՝ գործ չունենալ «ահաբեկիչների կնքահայր էրդողանի հետ»: Գերմանիայի Ձախերի արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Սեվիմ Դաղդելեն գերմանական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտարարել է՝ «Եթե միջազգային կոալիցիայի անդամ Թուրքիան գաղտնի տեղեկություններ փոխանցի ահաբեկչության գծով իր եղբայրներին՝ իսլամիստներին ու զինյալներին, մենք էական խնդիրների առջև կկանգնենք»: Նա հավելել է՝ «Ներքին գործերի նախարարության այդ զեկույցում զարմանալի ոչինչ չկա, ասվել է այն, ինչի մասին վաղուց էր հայտնի: Պետք էր ընդամենը հետևել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին»: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել զեկույցը: Անկարան, իր հերթին, շատ կոշտ է արձագանքել դրան, այն որակելով «հիվանդ երևակայության արդյունք»: «Այդ մեղադրանքներով գերմանական լրատվամիջոցը փորձում է վնասել Թուրքիային՝ թիրախավորելով մեր նախագահին ու կառավարությանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարությունը: Արևմտյան լրատվամիջոցները փաստում են՝ Անկարայի ու Բեռլինի միջև հարաբերություններն ակնհայտորեն սրված են․ նախ գերմանական լրատվամիջոցներից մեկը եթեր հեռարձակեց Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ պարունակող երգիծական մի հաղորդում, ապա՝ Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչեց 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Դրանից հետո արդեն պաշտոնական Անկարան արգելեց գերմանացի օրենսդիրների մուտքը Ինջիրլքի ավիաբազա, որտեղ 250 գերմանացի զինվոր է ծառայում: ԳԴՀ ներքին գործերի նախարարության վերջին զեկույցի մասնակի գաղտնազերծումից հետո Թուրքիայի արտգործնախարարությունն էլ իր հերթին Բեռլինին մեղադրել է «քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեջ»: «Ակնհայտ է, որ այդ մեղադրանքների ետևում կանգնած են գերմանական քաղաքական շրջանակները, որոնք հայտնի են ահաբեկչության դեմ պայքարում իրենց երկակի չափանիշներով»,- հայտարարել է պաշտոնական Անկարան, ընդգծելով՝ «Լինելով ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ անկեղծ պայքար մղող երկիր՝ Թուրքիան ակնկալում է նույն դիրքորոշումը նաև իր գործընկերներից»: Էրդողանի գլխավոր նպատակը ոչ թե Աթաթուրքին գերազանցելն է, այլ՝ նրան հակադարձելը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ գրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, թուրքական T24 լրատվական կայքում հոդվածով է հանդես եկել՝ համեմատելով Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա զուգահեռներ է անցկացրել Աթաթուրքի և Էրդողանի միջև և ընթերցողի ուշադրությունը հրավիրել Էրդողանի սուլթանական ձգտումներին ու նույնիսկ իր փառքով Աթաթուրքին անցնելու ձգտմանը: Անդրադառնալով Թուրքիայում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Ջեմալը նշում է. «1971թ.-ի մարտի 12-ի ռազմական հեղաշրջումն ու բոլորիս՝ այդ թվում և իմ ապրած արյունոտ ժամանակաշրջանը հիշեցի հենց 2016թ.-ի օգոստոսի 7-ին կայացած Ստամբուլի հանրահավաքին»: Ըստ նրա՝ հատկապես ուշադրություն էր գրավում հանրահավաքի ժամանակ հրապարակի մի հատվածում փափախավոր Աթաթուրքի հսկայական նկարի, մեջտեղում թուրքական դրոշի և դրա կողքին էրդողանի լուսանկարի առկայությունը: Նա նշում է, որ հասարակության շրջանում հաճախ սկսել են հնչել հետևյալ հայտարարությունները. «Մեր Երկրորդ ազատագրական պատերազմը (առաջինը նկատի ունի 1923թ.-ի Աթաթուրքի վարած ազգայնական շարժումը, որը Թուրքիայում կոչել են «Փրկության պատերազմ»-Խմբ.). գլխավոր հրամանատար Էրդողա՜ն: Արևմտյան թշնամանք… Եվրոպական, ամերիկյան թշնամություն»: Հասան Ջեմալը գրում է, որ Արևմուտքի դեմ ծավալվող երկրորդ «Փրկության պատերազմում» իսլամական և կրոնական մոտիվները գերիշխող են՝ ընդգծելով. «Էրդողանը ցանկանում է գերազանցել Աթաթուրքին: Դրա համար Չանքայայի ամրոցից (մինչև 2014թ. այն հանդիսացել է Թուրքիայի նախագահի նստավայրը-Խմբ.) տեղափոխվել է Պալատ (Էրդողանի ներկայիս հսկայական նստավայրը-Խմբ.): Նախագահական պալատի տարածքում մզկիթ է կառուցել: Նախագահը պալատի այգին վերածել է կանաչ դրոշներով, Ալլահին ուղղված կարգախոսներով զանգվածային ցույցի թատերաբեմի»: Ըստ Ջեմալի՝ դրանք նշաններ են: «Էրդողանն այդ նշաններով կոնկրետ ցույց է տալիս, որ աշխարհիկության և ապրելակերպ վարելու տեսանկյունից չի սիրում Աթաթուրքին»: Իր հոդվածը Հասան Ջեմալը եզրափակում է. «Էրդողանի գլխավոր նպատակը ոչ թե Աթաթուրքին գերազանցելն է, այլ՝ նրան հակադարձելը»։   Մետաքսյա Շալունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am