Դատարանը բավարարեց
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգեց Անդրիաս Ղուկասյանի կալանքի դեմ բողոքի քննությունը։ Այս մասին այսօր տեղեկացրեց Դատարանում Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Մենք միջնորդություն էինք ներկայացրել դատարանին, որպեսզի ապահովվի նրա ներկայությունը դատական նիստին, այսօր դատարանը բավարարեց միջնորդությունը, և դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 24-ը, որպեսզի ապահովվի նրա ներկայությունը դատական նիստին»,-ասաց Լուսինե Սահակյանը։
