Ադրբեջանում ձերբակալվել է «Կույր Էլչին» մականունով հայտնի նարկոբարոնը (լուսանկարներ)
Ադրբեջանի Բալաքենի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է քրեական աշխարհում «Կույր Էլչին» մականունով հայտնի 35-ամյա նարկոբարոն Էլչին Ալվասովին, գրում է ԱՊԱ գործակալութոյւնը:Նշվում է, որ նարկոբարոնի ձերբակալության ընթացքում խուզարկում է իրականացվել Գազմա գյուղի բնակիչ Էլչին Ալվասովի տանը, ում երկար ժամանակ հաջողվել է փախչել պատասխանատվությունից: Հետախուզության ժամանակ հայտնաբերված իրերն առգրավվել և կցվել են գործին՝ որպես նյութական ապացույց:
Ոստիկանության շրջանային բաժնի հաղորդմամբ՝ ձերբակալվածը երկար ժամանակ զբաղվել է թմրանյութերի անօրինական շրջանառությամբ:
«Կույր Էլչին» ձերբակալվել է: Փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է:
